-
23.12.2020|
14:27
Կան բազմաթիվ անօթևան անձինք, մեր հաշվարկներով՝ մինչև 40 000 անձ անօթևան է մնացել միայն ռազմական գործողությունների ու քաղաքական պայմանավորվածության հետևանքով օկուպացված տարածքների պատճառով, որոնց զգալի մասն արդեն Արցախում է՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
-
23.12.2020|
14:19
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը շարունակում է օգնություն տրամադրել տեղի բնակչությանը Ստեփանակերտում և Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերում:
-
23.12.2020|
14:07
«Որքան էլ տհաճ լինի այս միտքն ադրբեջանցի հայրենասերների համար, Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետությունը շարունակում է իր գոյությունը և կառուցում է նոր ստատուս-քվո», - պնդում է մոսկովյան Քարնեգի կենտրոնի վերլուծաբան Կիրիլ Կրիվոշեևը։
-
22.12.2020|
23:12
«Շեշտեմ՝ վարչատարածքային բաժանման օրենքով սահմանվում են երկրի պետական սահմանները: Եթե այդպես լիներ, կարող էին գրել՝ «ՀՀ-ի և Բաքվի միջև սահման»: Ծաղրական օրինակ եմ բերում, որպեսզի ցույց տամ, թե իշխանությունն իրավական ինչպիսի մակարդակում է»,- բացատրում է նա:
-
22.12.2020|
21:52
ԵԱՀԿ տարածաշրջանում ձգձգվող հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատանքը և եվրոպական անվտանգության համակարգը պաշտպանելը կլինի ԵԱՀԿ-ում շվեդական նախագահության գերխնդիրը՝ ТАСС-ին հարցազրույցում ասել է Շվեդիայի ԱԳ նախարար Էն Լինդեն:
-
22.12.2020|
21:51
Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում Անկարան Ադրբեջան է ուղարկել ռազմական անձնակազմի 60 ներկայացուցիչ՝ դեկտեմբերի 22-ին, NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը: «Այժմ մեր աշխատակազմից 60 մարդ Ադրբեջանում է:
-
22.12.2020|
21:50
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Արարատ Օհանջանյանն ազատվել է առողջապահության նախարարի պաշտոնից, նրան կփոխարինի Միքայել Հայրիյանը: Կամո Աղաջանյանը նշանակվել է Հայաստանում Արցախի նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով՝ ազատվելով Արցախի ԱԱԾ տնօրենի պաշտոնից:
-
22.12.2020|
14:37
Որոնողական աշխատանքների ընթացքում Ֆիզուլիի, Հադրութի և Ջաբրայիլի շրջաններում դեկտեմբերի 21-ին հայտնաբերվել է 8 մարմին՝ ասել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
-
22.12.2020|
14:32
Այս իշխանությունը պետք է հեռանա, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։ «Որովհետև մեզ շարունակում են տանել դեպի նոր պարտություններ», - ասաց նա։
-
22.12.2020|
09:55
Բրյուսելում կայացել է Ադրբեջան-ԵՄ համագործակցության խորհրդի 17-րդ նիստը: Բաքուն ներկայացել է ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությամբ, ԵՄ-ն՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի գլխավորած պատվիրակությամբ:
ատուփն է, գրպանահատները դառնում են զանգ կախող